HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեսրոպ Առաքելյան. «Որևէ զինվոր կամ ընտանիքի անդամ անհրաժեշտություն չունի այցելել որևէ վայր՝ դիմում գրելու կամ փաստաթուղթ ներկայացնելու»

Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ զինվորներին հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացն ամբողջությամբ կազմակերպվելու է նախարարության կողմից:

«Զինվորներին հաշմանդամության կարգի տրամադրման ամբողջ գործընթացը կազմակերպվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով։

Որևէ զինվոր կամ ընտանիքի անդամ անհրաժեշտություն չունի այցելել որևէ վայր դիմում գրելու կամ փաստաթուղթ ներկայացնելու համար»,- գրել է Մեսրոպ Առաքելյանը։

Ավելի վաղ Հայաստանում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբը հայտարարություն էր տարածել պատերազմի՝ ծանր վիրավորված կամ անդամահատված մասնակիցներին տրվող հաշմանդամության կարգի գործընթացի առնչությամբ:

«Դիմում ենք Արցախի Հանրապետությունում հաշվառված բոլոր այն զինծառայողներին և կամավորականներին, ովքեր սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում ստացել են ծանր վիրավորում, այդ թվում՝ ունեն անդամահատում։

Խնդրում ենք այդ մասին հիվանդանոցային համապատասխան տեղեկագրով ներկայանալ (կամ հարազատի միջոցով ներկայացնել) ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցաջակցության բաժին՝ հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ համապատասխան աշխատանքները կազմակերպելու նպատակով։

Տեղեկանքը կարող եք նկարել և ուղարկել հետևյալ համարների viber- ի միջոցով. 097 18 86 36, 044 18 86 36՝ նշելով նաև Ձեր անձնական տվյալներն ու հեռախոսահամարը»,- նշված է հայտարարության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter