HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում ականի պայթյունից 4 հայ փրկարար և 1 ռուս խաղաղապահ է վիրավորվել. 1 ադրբեջանցի զինվորական զոհվել է

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության 4 աշխատակից, ռուս խաղաղապահ զորախմբի 1 սպա, Ադրբեջանի զինված ուժերի 1 սպա էլ զոհվել է:

«Մատաղիս բնակավայրի մոտակայքում աշխատանքների ընթացքում տեղի է ունեցել ականի պայթյուն, որի հետևանքով ռուսական խաղաղապահ զորախմբի սպան վիրավորում է ստացել: Ադրբեջանի զինված ուժերի մեկ սպա զոհվել է: Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների ծառայության 4 աշխատակից էլ տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել: Ռուս զինծառայողը տեղափոխվել է Բաքվի հոսպիտալ, որտեղ նրան անհրաժեշտ բժշկական օգնություն են ցուցաբերել: Կյանքին վտանգ չի սպառնում»,- հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը:

Մատաղիսում ռուս խաղաղապահները, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներն ու Ադրբեջանի զինված ուժերի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները զբաղվում էին պատերազմի ընթացքում զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներով:

Լուսանկարը՝ արխիվային / «Հետք»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter