HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մատաղիս-Թալիշ ուղղությունում ականի պայթյունից վիրավորվել է արցախցի 3 փրկարար

Նոյեմբերի 23-ին Մատաղիս-Թալիշ ուղղություններում զոհված զինծառայողների մարմինները որոնելիս ականի վրա պայթել ու մարմնական տարբեր աստիճանի վիրավորում են ստացել Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի 3 փրկարար ծառայողներ: Վերջիններս հոսպիտալացվել են: Այս մասին հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Հանրապետական բժշկական կենտրոնում վիրավորներին այցելել է ԱԻ պետական ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը: Ծառայության ղեկավարը խոսել է բժիշկների հետ, հետաքրքրվել վիրավորների առողջական վիճակով: Վերջիններս հավաստիացրել են որ փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում:

Նոյեմբերի 13-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի նախաձեռնությամբ, ԱԻ պետական ծառայության մասնակցությամբ շարունակվում է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների որոնման և ադրբեջանական կողմի հետ փոխանակման գործընթացը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ վիրավորված հայ փրկարարների թիվը 4 է: Բացի այդ հաղորդվել էր նաև ռուսական խաղաղապահ զորախմբի վիրավորված 1 սպայի և զոհված 1 ադրբեջանցի զինվորական մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter