HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Վլադիմիր Պուտին․ «Ռուս խաղաղապահներն ապահովում են խաղաղ բնակիչների անվտանգությունը»

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, ընդհանուր առմամբ, կայունացել է, ռուս խաղաղապահները ապահովում են խաղաղ բնակիչների անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։

«Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ տարածաշրջան ուղարկված ռուսական խաղաղապահ զորախումբը այս պահին վերահսկողություն է իրականացնում կրակի դադարեցման ուղղությամբ, ապահովում է խաղաղ բնակիչների, քաղաքացիական անձանց անվտանգությունը, ուղեկցում է վերադարձող փախստականներին և հումանիտար բեռները։ Իրավիճակն, ընդհանուր առմամբ, կայունանում է»,- նշել է ՌԴ նախագահը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցվեցին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին է հանձնում Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։ 

Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Լուսանկարը՝ РИА Новости / Алексей Никольский

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter