HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Անհետ կորած զինծառայողների ծնողները ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց

Մի քանի օր շարունակ անհետ կորած և գերեվարված զինառայողների ծնողները բողոքի ակցիաներ են իրականացնում: Այսօր՝ նոյեմբերի 24-ին,  նրանք հավաքվել էին Կառավարության առջև: Ծնողները ցանկանում էին հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Նախօրոք ցուցակագրվածները կարողացան մուտք գործել Կառավարություն: Անհետ կորածների հարազատներն արդեն 2 ժամ է՝Կառավարության ներսում են:

Սակայն դեռևս հայտնի չէ՝ նրանք հանդիպել են  վարչապետի, թե Կառավարության մեկ այլ ներկայացուցչի հետ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ հանդիպում էր ունեցել զինծառայողների ծնողների հետ: Այսօրվա ակցիայի մասնակիցներից ոմանք երեկ մասնակցել էին վարչապետի հետ հանդիպմանը, սակայն ծնողների ցանկությունն է, որպեսզի Կառավարությունը ժամկետներ նշի և հայտնի արդյունքների մասին:

«Երեկ հարցեր էինք բարձրացրել, որ էսօր պատասխանները ստանանք... Կարելի ա մեկ արդյունավետ հանդիպում կազմակերպել, ոչ թե ամեն օր կազմակերպել, ուղղակի խոստումներ տալ»- հայտնեց ծնողներից մեկը:

«Պատասխան պիտի տան՝ մեր էրեխեքն ուր են»,-ասաց մեկ այլ ծնող:

Հիշեցնենք, որ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվելու է անհետ կորած և գերավարված զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց հարցերով:

Ավելի վաղ Հայկական միասնական տեղեկատվական հարթակը հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի և «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջնորդությամբ ընթանում են անհետ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքներ:

 

«Կողմերի հետ համաձայնեցված որոնողական աշխատանքները տեղի են ունենում ամենօրյա ռեժիմով՝ ընդգրկելով Արցախի սահմանային բոլոր ուղղությունները»,- նշված էր հայտարարության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter