HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Պուտինը խոսել է արցախյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման նախադրյալների մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այժմ նախադրյալներ են ստեղծվում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի երկարաժամկետ կարգավորման համար՝ հաշվի առնելով պաշտոնական Երևանի և Բաքվի շահերը։

«Իր աշխատանքն է սկսում նաև հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը, որը կզբաղվի տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելով, ենթակառուցվածքները վերականգնելով և բնականոն խաղաղ կյանքի համար պայմաններ ձևավորելով։

Հույս ունենք, որ նաև մասնագիտացված միջազգային կազմակերպությունները ծանրակշիռ մասնակցություն կունենան այդ ջանքերում՝ ելնելով այն բանից, որ այդ ամենը նախադրյալներ կստեղծի այս երկարատև հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար՝ հիմնված արդարության սկզբունքի և հայ ու ադրբեջանցի ժողովուրդների շահերի վրա»,- ասել է ՌԴ նախագահը օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցվեցին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին է հանձնում Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։ 

Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Լուսանկարը՝ РИА Новости / Алексей Никольский

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter