HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի աշխատանքին աջակցելու նպատակով 2 մլն եվրո կամավոր ներդրում անելու առաջարկին»

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի այցի ժամանակ, հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի աշխատանքին աջակցելու նպատակով 2 մլն եվրո կամավոր ներդրում անելու առաջարկին։ Այդ մասին Россия-24 հեռուստաընկերության եթերում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Վերջերս Կարմիր խաչի նախագահը ժամանել էր Մոսկվա և մեզ հետ կիսվել այն ծրագրերի մասին, որոնք նախատեսվում է իրականացնել այդ տարածաշրջանում։ Նախագահ Պուտինը հավանության տվեց այն առաջարկին, որ երկու միլիոն եվրոյի չափով հերթական կամավոր ներդրումը, որը Ռուսաստանը փոխանցում է ԿԽՄԿ-ին, նպատակաուղղվի Լեռնային Ղարաղաղում և դրա շուրջն այս կառույցի աշխատանքներին»,- նշել է Լավրովը։ 

Խոսելով տարածաշրջանում հումանիտար կարիքների մասին՝ Լավրովն ընդգծել է Մոսկվայի ամենօրյա աշխատանքները շուրջ երկու տասնյակ միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում` առաջնահերթ ՄԱԿ-ի կառույցների։ «Դա ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակն է, Մարդասիրական հարցերի գրասենյակը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, Պարենային համաշխարհային ծրագիրը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը։ Նրանց բոլորի համար էլ գործ ու տեղ կգտնվի, որպեսզի մասնակցեն այն ջանքերին, որոնց կարիքն ունեն Լեռնային Ղարաբաղի ու հարակից տարածքների բնակիչները»,- հավելել է Լավրովը։

Լավրովն իր շնորհակալությունն է հայտնել ԿԽՄԿ-ին, որը երբեք չի դադարեցրել իր աշխատանքները և՛ Բաքվում, և՛ Երևանում, և՛ թե Ստեփանակերտում։

Սերգեյ Լավրովը նաև հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման եռակողմ հայտարարության բոլոր կետերը պահպանվում են։ «Պայմանավորվածությունների կենսունակությունը հաստատվում է ամեն օր, հրադադարն ամբողջությամբ պահպանվում է։ Եղել են պատահարներ ականազերծման աշխատանքների ժամանակ, սակայն, ինչպես գիտեք, դա թերևս անխուսափելի է հակամարտությունից հետո, որտեղ երկու կողմերից գործի են դրվել բավականին հզոր ուժեր, սակայն կրկնում եմ, որ բոլոր պայմանավորվածությունները, որի տակ մեր նախագահի հետ ստորագրել են Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը, ի կատար են ածվում»,- ասել է Լավրովը։

Նա ընդգծել է, որ ռուս խաղաղապահները ակտիվորեն և ամենակարճ ժամկետներում սկսել են խաղաղապահ առաքելությունը։ Նրանք համագործակցում են ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերի հետ, օգնում «լուծել կոնկրետ անձանց հումանիտար խնդիրները, որոնք մարտական գործողությունների ժամանակ ստիպված լքել են Լեռնային Ղարաբաղը, իսկ հիմա վերադառնում են այնտեղ»։ Բացի այդ, ըստ Լավրովի, ռուս խաղաղապահներն օգնում են վերականգնել ենթակառուցվածքները։

Լուսանկարը՝ Пресс-служба МИД РФ / ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter