HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թրամփն իր վարչակազմին թույլ է տվել սկսել իշխանությունը Բայդենին փոխանցելու գործընթացը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ընդհանուր ծառայությունների վարչակազմի ղեկավար (GSA) Էմիլի Մերֆիին հանձնարարել է սկսել Ջո Բայդենի թիմին իրավասությունների փոխանցման գործընթացը։ Այդ մասին Դոնալդ Թրամփը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում։

Նա գրել է, որ Մերֆիին և իր թիմին խորհուրդ է տալիս «անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է, հատկապես նախնական արձանագրությունների մասով»։ Թրամփը նաև ընդգծել է, որ այս ամենը չի նշանակում, թե ինքն ընդունում է ընտրությունների արդյունքները և պատրաստ է շարունակել պայքարը դատարաններում։ 

GSA-ի ղեկավարը Բայդենին տեղեկացրել է իշխանության փոխանցման գործընթացի մեկնարկի մասին։ Իր նամակում, որը հրապարակել է CNN-ը, Մերֆին ընդգծել է, որ Սպիտակ տունն իր վրա ճնշում չի գործադրել իրավասությունների փոխանցման գործընթացը հետաձգելու համար։

Ընդհանուր ծառայությունների վարչակազմը ամերիկյան դաշնային գործակալություն է, որը պատասխանատու է վարչակազմերի միջև իրավասությունների փոխանցման գործընթացի համակարգման համար։ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայացել են 2020 թվականի նոյեմբերի 3-ին։ Ընտրությունների արդյունքում հաղթող է ճանաչվել Ջո Բայդենը։ Դոնալդ Թրամփը հրաժարվում է ընդունել իր պարտությունը։ Նրա իրավաբանները դատական հայցեր են ներկայացրել տարբեր նահանգների դատարաններ, սակայն, օրինակ, Փենսիլվանիայի դատարանը մերժել է վարույթ ընդունել Թրամփի իրավաբանների հայցը։

Ջո Բայդենի շտաբը հրապարակել է նախագահի վարչակազմի առանցքային պաշտոնների թեկնածուների անունները։ Պետքարտուղարի պաշտոնում Բայդենն առաջադրել է Էնթոնի Բլինկենի թեկնածությունը։ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը կգլխավորի Էվրիլ Հեյնսը, որը Բարաք Օբամայի նախագահության տարիներին զբաղեցրել է նախագահի ազգային անվտանգության խորհրդականի առաջին տեղակալի պաշտոնը։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում էլ առաջադրվել է Ջեյք Սալիվանի թեկնածությունը։

Կոլաժը՝ news.sky.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter