HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենի շտաբը հայտնել է նախագահի վարչակազմի առանցքային պաշտոնների թեկնածուների անունները

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի ընտրված թեկնածու Ջոզեֆ Բայդենի շտաբը հայտնել է նախագահի վարչակազմի առանցքային պաշտոնների թեկնածուներին։ Ցանկը հրապարակվել է Բայդենի շտաբի պաշտոնական կայք էջում։

Նախատեսվում է, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը կգլխավորի Էվրիլ Հեյնսը, որը Բարաք Օբամայի նախագահության տարիներին զբաղեցրել է նախագահի ազգային անվտանգության խորհրդականի առաջին տեղակալի պաշտոնը։ Նա կլինի առաջին կինը, որը կգլխավորի ամերիկյան հետախուզությունը։

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում առաջարկվել է Էնթոնի Բլինկենի թեկնածությունը։ 2015-2017 թվականներին նա եղել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի տեղակալը։ 

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում առաջադրվել է Ջեյք Սալիվանի թեկնածությունը։ Նա 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի ավագ խորհրդականն է եղել։

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին էլ առաջադրվել է Կլիմայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի պաշտոնում։ Նախատեսվում է նաև, որ ներքին անվտանգության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Ալեխանդոր Մայորկասը, որը 2013-2016 թվականներին եղել է ներքին անվտանգության նախարարի տեղակալ։ Նա կլինի առաջին լատինաամերիկացին, որը զբաղեցնելու է այդ պաշտոնը։ 

Գլխավոր գանձապետի պաշտոնում նույնպես առաջին անգամ կին կլինի։ Այդ պաշտոնին կնշանակվի Ջանեթ Ելենը, որն Օբամայի նախագահության տարիներին զբաղեցրել է ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնը։

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնում էլ առաջադրվել է 68-ամյա Լինդա Թոմաս Գրինֆիլդի թեկնածությունը։ Նա ունի դիվանագիտական ծառայության 35-ամյա փորձ։ Ավելի վաղ եղել է Լիբերիայում ԱՄՆ դեսպանը և ԱՄՆ պետքարտուղարի Աֆրիկայի հարցերով օգնականը։ ԱՄՆ դիվանագիտական կորպուսում ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնն ամենաբարձրն է և երբեմն հավասարեցվում է նախարարի պաշտոնին։ 

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայացել են 2020 թվականի նոյեմբերի 3-ին։ Նոյեմբերի 7-ին ամերիկյան առաջատար լրատվամիջոցները հայտարարել են Ջո Բայդենի հաղթանակը։ Պաշտոնապես ընտրիչները կքվեարկեն դեկտեմբերի 14-ին։ Գործող նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունում Բայդենի հաղթանակը, սակայն հանձնարարել է սկսել իշխանության փոխանցումը։ «Օրինական քվեարկությունն է որոշում, թե ով է նախագահը, այլ ոչ՝ ԶԼՄ-ները»,- հայտարարել է Թրամփը։

Մի քանի նահանգներում ԱՄՆ գործող նախագահի իրավաբանները դատական հայցեր են ներկայացրել ընտրությունների արդյունքների չեղարկման կամ վերահաշվարկի վերաբերյալ, սակայն նախորդ շաբաթ Փենսիլվանիա նահանգի դատարանը մերժել է Թրամփի իրավաբանների հայցը։

Լուսանկարը՝  Scott Olson/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter