
Կորոնավիրուսային հիվանդության 1563 նոր դեպք է հաստատվել, մահացել է 38 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1563 նոր դեպք, ընդհանուր՝ 129085 դեպք, որոնցից 100913-ն` առողջացած, 2040-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25619 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 494568 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4198 թեստավորում:
Կա 1969 առողջացած և 38 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 513 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել