HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիան Թուրքիայից պահանջում է Լեռնային Ղարաբաղից դուրս բերել սիրիացի վարձկաններին

Ֆրանսիան Թուրքիայից պահանջում է Լեռնային Ղարաբաղից դուրս բերել սիրիացի վարձկաններին։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի միջազգային հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ։

«Մի քանի օրերի ընթացքում ես նկատել եմ Թուրքիայի իշխանությունների հայտարարությունների տոնայնության փոփոխություն… Սակայն խոսքի մեջ փոփոխությունները բավարար չեն, անհրաժեշտ են գործողություններ, քաղաքականության փոփոխության իրական ապացույցներ»,- նշել է Ժան-Իվ Լե Դրիանը։

«Գործողությունների մեկը, ինչը մենք ակնկալում ենք Թուրքիայից, Լեռնային Ղարաբաղից սիրիացի վարձկանների դուրսբերումն է, որոնք բերվել են վերջինիս նախաձեռնությամբ»,-ընդգծել է Լե Դրիանը։ Նա նաև նշել է, որ դեկտեմբերին Եվրամիության երկրների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ եզրակացություններ կարվեն Թուրքիայի վերաբերյալ՝ ելնելով առկա իրավիճակից։

Ավելի վաղ, հոկտեմբերին կայացած Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ սիրիացի 300 վարձկաններ թուրքական Գազիանթեփ քաղաքի միջոցով տեղափոխվել են Բաքու։

«Ես կարող եմ հայտարարել, որ ավելի քան 300 սիրիացի գրոհային- ծայրահեղականներ, որոնք ավելի վաղ դուրս են բերվել Հալեպի շրջանից, Գազիանթեփի օդանավակայանով տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Սա ապացուցված փաստ է, ճշտվել է այդ անձանց ինքնությունը։ Բացի դա՝ այդ մարդիկ եղել են հետախույզների ուշադրության կենտրոնում և հաստատվել է, որ նրանք բոլորը կապ են ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ։ Ես սա քննարկել եմ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը հաստատել է, որ Ռուսաստանը նույնպես ունի այդպիսի տվյալներ»,- նշել է Մակրոնը։

Մակրոնը նաև հավելել էր, որ Թուրքիայի վարքագիծը ՆԱՏՕ-ի անդամ երկրին վայել չէ։ Ըստ նրա՝ Ֆրանսիան այդպիսի գործողությունները անընդունելի է համարում։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter