HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսային հիվանդության 1785 նոր դեպք է արձանագրվել, մահացել է 28 մարդ

Նոյեմբերի 26-ին, ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1785 նոր դեպք, մահացել է 28  մարդ։

Առողջապահության նախարարության տվյալներով ՝ մինչ օրս գրանցվել է հիվանդության 130870 դեպք, որոնցից 103055-ն` առողջացած, 2068-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25228 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 498951 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4383 թեստավորում, որից հաստատվել է 1785 նոր դեպք: Օրվա կտրվածքով կա 2142 առողջացած և 28 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 519 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter