HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ը՝ իշխանություններին. «Չի կարելի հանրությանը պահել անորոշության մեջ»

Իշխանություններն պարտավոր են բացատրել, մանրամասն պարզաբանել՝ այս պատերազմից հետո մեր երկրի սահմանների հետ կապված ինչ կոնկրետ զարգացումներ կամ լուծումներ են նախատեսված։ Այս մասին հայտարարում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Ըստ նրա՝ դա նրանք չպետք է անեն այն պատճառով, որ ստիպված են չեզոքացնել մեր երկրի անվտանգությանն առնչվող անսպասելի զարգացումների հետևանքները կամ մեղմել հանրության զայրույթն այդ անսպասելի զարգացումների կապակցությամբ։

«Պետք է ի վերջո գիտակցել, որ խոսքը մեր պետության պաշտպանության, մեր ժողովրդի ու յուրաքանչյուր անձի ֆիզիկական անվտանգության ու ապահովության մասին է։

Չի կարելի հանրությանը պահել անորոշության մեջ, մարդկանց ու հատկապես սահմանային գյուղերի բնակիչների համար ստեղծել տագնապային վիճակներ ու այդ ամենով խաթարել հոգեկան անձեռնմխելիությունը, մարդկանց պահել անընդհատ լարվածության մեջ։

Սրանք պետության ուղիղ պարտավորություններն են, պոզիտիվ պարտավորությունները յուրաքանչուր մարդու հանդեպ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter