
Ցուցարարները փակեցին Մաշտոցի պողոտան. պահանջը վարչապետի հրաժարականն է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ փակեցին Երևանի Մաշտոցի պողոտան՝ Թումանյան փողոցի հետ հատվող հատվածում։
Ցուցարարներից մի քանիսը կանգնեցրին պողոտայով անցնող տրոլեյբուսը և բարձրացան նրա վրա, որտեղից բարձրախոսով կոչեր հնչեցրին, ինչպես նաև վանկարկում էին «Նիկո՛լ, դավաճա՛ն»։
Տարածքում մեծ թվով ոստիկաններ էին հավաքվել, որոնք էլ ուժ կիրառելով՝ փորձեցին բացել փողոցները և վերականգնել երթևեկությունը։
Ցուցարարներից մի քանիսը բերման ենթարկվեցին։ Տրոլեյբուսի վրա բարձրացած քաղաքացիները իջեցվեցին։
Ոստիկաններին սկզբում հաջողվեց բացել փողոցը, սակայն քիչ անց քաղաքացիները նորից փակեցին այն։ Այս պահին Մաշտոց-Թումանյան խաչմերուկում երթևեկությունը արդեն վերականգնված է, քանի որ համառ ջանքերից հետո ոստիկանները ի վերջո կարողացան հեռացնել ցուցարարներին:
Մեկնաբանել