HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Լավրովի կարծիքով՝ պետք է Արցախում անհետ կորածների հստակ ցուցակներ կազմել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ արցախյան պատերազմի ընթացքում զոհվածների մարմինների և գերեվարված անձանց փոխանակման գործընթացում պետք է իրավիճակի գույքագրում կատարել։

«Կնշեմ մի դրվագ, որի վրա մենք ուշադրություն ենք դարձնում։ Մարմինների և գերեվարված անձանց արդյունավետ փոխանակման համար անհրաժեշտ է գույքագրում անցկացնել այդ գործընթացում։ Ինչպես նաև, իհարկե, երկու կողմերի զինվորական հրամանատարությունը պետք է անհետ կորածների հստակ ցուցակներ ունենա, որպեսզի հնարավոր լինի ավելի առարկայական և ավելի ճշգրիտ զբաղվել այդ հարցով»,- ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ստորագրած համատեղ հայարարության 8-րդ կետի համաձայն՝ պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Սակայն եռակողմ հայտարարությունում այս գործընթացի համար ժամկետներ նշված չեն։

Մինչև օրս հայկական և ադրբեջանական կողմերը վերը նշված կետով կատարում են միայն զոհվածների մարմինների փոխանակում։ Դիերի որոնողական աշխատանքները շարունակվում են, սակայն թե երբ հերթը կհասնի ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակմանը, դեռևս հայտնի չէ։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter