
Գրանցվել է կորոնավիրուսի 1264 նոր դեպք. մահացել է 35 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 1264-ով՝ ընդհանուր կազմելով 137 231: Նախօրեին կատարվել է 3375 թեստավորում (ընդհանուր՝ 515 992 ): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 35 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 2228 է:
Առողջացել է ևս 1430 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 111 795-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 22 641 քաղաքացի:
Նախօրեին արձանագրվել է նաև մահվան 8 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 567 է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել