HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է ԱԱԾ հաղորդագրությանը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ)՝ դեկտեմբերի 2-ին տարածած հաղորդագրությանը, որում ասվում էր, թե նոյեմբերի 10-ի գիշերը Ազգային ժողովի և կառավարության շենքերում անկարգությունների մասնակիցների թվում եղել են երկրորդ նախագահի աջակիցները:

«Ինչպես հայտնի է, այսօր ՀՀ ԱԱԾ-ն, բառացիորեն արտատպելով Փաշինյանի խոսնակի հին տեքստերից մեկը, մի հաղորդագրություն է տարածել, ուր ազդարարել է Կառավարության շենքի դիմաց բողոքի գործողությունների մասնակիցների մեջ Նախագահ Քոչարյանի կողմնակիցներին հերոսաբար հայտնաբերելու մասին։

Հարկ ենք համարում նշել, որ նման հայտնագործություն անելու համար պետք չէ ԱԱԾ լինել։ Հանրահայտ փաստ է, որ Նախագահ Քոչարյանը հազարավոր կողմնակիցներ ունի, որոնք հայրենասեր, քաղաքականապես ակտիվ մարդիկ են և մշտապես մասնակցում են բողոքի տարբեր գործողությունների և հանրահավաքների։ ԱԱԾ ֆունկցիաները և կարողություններն անհրաժեշտ են մեկ այլ՝ դավաճան-կապիտուլյանտների շարժառիթները պարզելու գործում։

Մի՛ հապաղեք»,- ասվում է երկրորդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter