HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանե Թանդիլյանը նշանակվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Միքայել Սամվելի Վիրաբյանն ազատվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Մանե Վանյայի Թանդիլյանը նշանակվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար։

«Միքայել Վիրաբյանն իր պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում ցուցաբերել է բարձր արհեստավարժություն, բայց ստեղծված պայմաններում նպատակահարմար եմ գտել Մանե Թանդիլյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով նրա փորձն ու գիտելիքները, քանի որ ակնկալում եմ, որ ավելի արդյունավետ լուծումներ կգտնենք երկրում առկա սոցիալական լարվածությունը մեղմելու համար: Իսկ այսօր կայացած հանդիպման ժամանակ ես նաև իմ անկեղծ շնորհակալությունն եմ փոխանցել տիկին Թանդիլյանին՝ ցուցաբերած պատրաստակամության և հետպատերազմական այս ծանր ժամակաշրջանում աշխատանքի առաջարկն ընդունելու համար»,- ֆեյսբուք իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter