HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՀԿ-ն թույլատրել է դիմակներ չկրել սպորտային պարապմունքների ժամանակ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թարմացրել է պաշտպանիչ դիմակների կրման խորհուրդները։ Մասնավորապես, ԱՀԿ-ն այսուհետ խորհուրդ է տալիս չկրել դիմակներ, եթե մարդն ակտիվորեն զբաղվում է սպորտով և չի օգտագործում օդային փականներով դիմակներ։ 

Համաձայն պաշտպանիչ դիմակների կրման վերաբերյալ ԱՀԿ արդեն չորրորդ անգամ թարմացված խորհրդի՝ կարիք չկա կրել դիմակ, եթե մարդն ակտիվորեն զբաղվում է սպորտով և չի օգտագործում օդային փականներով դիմակներ, քանի որ դրանք հնարավորություն չեն տալիս նորմալ շնչել։ Ամենաարդյունավետ տարբերակը կլինի սպորտային պարապմունքների ժամանակ առնվազն մեկ մետր հեռավորության պահպանումը՝ լավ օդափոխվող մարզասրահներում։

Ընդհանուր առմամբ, խորհուրդ չի տրվում կրել օդային փականներով շնչառական դիմակներ, քանի որ դրանք չեն ֆիլտրում արտաշնչած օդը։ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս կրել եռաշերտ դիմակներ, որոնք պատրաստված կլինեն շնչող կտորից։ ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս նաև օգտագործել դեմքը ծածկող պաշտպանիչ պլաստիկ վահաններ, որոնք ապահովում են միայն աչքերի պաշտպանությունը և չեն պաշտպանում հնարավոր վիրուսների օրգանիզմ ներթափանցելուց։ Սակայն, ըստ ԱՀԿ-ի, դրանք կարող են լինել այլընտրանք, եթե հնարավոր չէ կրել կտորե կամ բժշկական դիմակ։

Միևնույն ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս դիմակներ կրել ինչպես փակ տարածքներում, այնպես էլ փողոցում, եթե հնարավոր չէ պահպանել առնվազն մեկ մետր հեռավորություն։ Դիմակների կրումը անհրաժեշտ է նաև հիվանդանոցներ և բժշկական այլ հաստատություններ այցելելիս։ Փակ տարածություններում դիմակների կրումը պարտադիր է նաև այն դեպքերում, եթե տվյալ տարածքը վատ է օդափոխվում։ Կազմակերպությունը խորհուրդ է տալիս դիմակներ կրել նաև տանը՝ հյուրեր ընդունելիս, եթե հնարավոր չէ պահպանել հեռավորություն կամ էլ տունը վատ է օդափոխվում։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter