HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվայում դեկտեմբերի 5-ից կսկսվի կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները. առաջինը կպատվաստվեն բժիշկներն ու ուսուցիչները

Մոսկվայում դեկտեմբերի 5-ից կսկսեն գործել պատվաստման կետերը, որտեղ կիրականացվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները։ Այդ մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ «Ռուսաստանի կառավարության համաձայնությամբ՝ սկսած 2020 թվականի դեկտեմբերի 4-ից, զանգվածային պատվաստումների հսկայական մեխանիզմի ստեղծման նպատակով, մենք բացում ենք էլեկտրոնային գրանցում կրթության, առողջապահության բոլոր ոլորտների, ինչպես նաև քաղաքային սոցիալական ծառայությունների աշխատակիցների համար»,- հայտարարել է Սոբյանինը։

Սոբյանինը հավելել է, որ պատվաստանյութի նոր խմբաքանակների ստացման դեպքում Մոսկվայում պատվաստվող քաղաքացիների շրջանակը կընդլայնվի։ Ինչպես նշվում է քաղաքապետարանի պաշտոնական կայք էջի անվճար պատվաստման հատուկ բաժնում, ռուսական «Спутник V» պատվաստանյութով պատվաստվելու համար, անհրաժեշտ կլինի ունենալ Մոսկվայի պոլիկլինիկաներից մեկում գրանցում, ինչպես նաև աշխատավայրից ներկայացված տեղեկանք։ 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել էր, արդեն իսկ հաջորդ շաբաթվանից, երկրում սկսել զանգվածային պատվաստումներ։

Ռուսաստանը գրանցել է կորոնավիրուսի երկու պատվաստանյութ. «Спутник V»-ն, որը մշակել է Նիկոլայ Գամալեայի անվան ինստիտուտը և «ЭпиВакКорона»-ն, որն էլ մշակվել է Նովոսիբիրսկի «Вектор» կենտրոնի կողմից։ Երկու պատվաստանյութերն էլ անցնում են փորձարկումների երրորդ փուլը, որը դեռևս չի ավարտվել։ «Спутник V»-ի մշակողները հայտարարել են պատվաստանյութի 95 % արդյունավետության մասին։

Լուսանկարը՝ Софья Сандурская / АГН «Москва»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter