HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք է հաստատվել, մահացել է 23 քաղաքացի

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք, ընդհանուր՝ 139692 դեպք, որոնցից 114990-ն` առողջացած, 2277-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21842 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 522843 թեստավորում: Երեկ կատարվել է 3398 թեստավորում: ԱՆ-ն հայտնում է, որ 1762 հոգի առողջացել է, գրանցվել է 23 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 583 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter