HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Բացատրում ենք ադրբեջանցիներին, որ դա մեր սահմանն է, առաջ չեն կարող գալ»․ Արավուսի վարչական ղեկավար

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում էր, թե ադրբեջանցիները պահանջում են, որ հայկական կողմը 750 մետր հետ գնա Սյունիքի մարզի Արավուս գյուղական բնակավայրից։

Տեսանյությում մասնավորապես շեշտվում էր, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների հետ բանակցություններ են տարվում այն մասին, որ Արավուս բնակավայրին հարակից հենակետը հայկական է, այլ ոչ թե ադրբեջանական։

«Հետքը» կապ է հաստատել Արավուսի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանի հետ։ Վերջինս հերքեց, որ գյուղի տարածք ադրբեջանցիներ են մտել։ Հովսեփյանը նշեց, որ այս պահին էլ ադրբեջանական կողմի ստորաբաժանումների հետ զրուցում են։

«Նրանք իրենց սահմանին են, մենք՝ մեր, այս պահին էլ ես իրենց հետ զրուցում եմ։ Նրանք մեր սահման անցնել չեն կարող, խոսում ենք, բացատրում ենք ադրբեջանցիներին, որ դա մեր սահմանն է, առաջ չեն կարող գալ»,- նշեց Արգամ Հովսեփյանը։ 

Նրա խոսքով բնակիչների շրջանում խուճապ չկա, նրանք շարունակում են իրենց բնականոն կյանքով ապրել։

Հավելենք, որ Արավուս գյուղը 2016 թվականից մտնում է Տեղ խոշորացված համայնքի մեջ։ 

Լուսանկարը՝ արխիվային / «Հետք»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter