
Գրանցվել է կորոնավիրուսի 978 նոր դեպք. մահացել է 17 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 978-ով՝ ընդհանուր կազմելով 141 937: Նախօրեին կատարվել է 2728 թեստավորում (ընդհանուր՝ 528 876): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 17 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 2326 է:
Առողջացել է ևս 730 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 116 796-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 22 227 քաղաքացի:
Նախօրեին արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 588 է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել