
Կորոնավիրուսային հիվանդության 407 նոր դեպք է հաստատվել, մահացել է 18 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 407 նոր դեպք, ընդհանուր՝ 142344 դեպք, որոնցից 117649-ն` առողջացած, 2344-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21756 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 530225 թեստավորում: Երեկ կատարվել է 1349 թեստավորում: ԱՆ-ն հայտնում է, որ կա 853 առողջացած և գրանցվել է 18 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 595 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել