Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին
Հայաստանի ԱԺ նախագահը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին։ Այս մասին իր ֆեյսբուք էջում գրառում է կատարել Արարատ Միրզոյանը:
Հանդիպման ընթացքում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների վերսկսումը ապահովելու համար ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները։
Հանդիպման ընթացքում երկու կողմերը քննարկել են, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում անհրաժեշտ է ապահովել ներքին կայունությունն, և ողջ ուշադրությունը կենտրոնացնել ռազմագերիների վերադարձի և արցախահայերի սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել