
Գեղարքունիքի փոխմարզպետը ստանձնեց պատգամավորական մանդատը
Խորհրդարանի հերթական նիստը մեկնարկեց պատգամավորական մանդատը ստանձնած պատգամավոր Նարեկ Գրիգորյանի երդմամբ: Նա փոխարինում է մանդատը վայր դրած պատգամավոր Վարազդատ Կարապետյանին, «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակի հաջորդ համարն է:
Նարեկ Գրիգորյանը զբաղեցնում էր Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնը, 2016-2018 թվականներին եղել է Նորատուսի ավագանու անդամ:
Դեռևս 2019 թվականի սեպտեմբերին անդրադարձել էինք վերջինիս զինծառայությունից ազատմանը: «Հետք»-ին հայտնի էր դարձել, որ փոխմարզպետը զինծառայությունից ազատվել է ինքնավնասման միջոցով: Մեր հարցմանն ի պատասխան Նարեկ Գրիգորյանը հրաժարվել էր մանրամասներ հայտնել` հղում անելով Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել