
Կորոնավիրուսային հիվանդության 584 նոր դեպք է հաստատվել, մահացել է 28 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 584 նոր դեպք, ընդհանուր՝ 142928 դեպք, որոնցից 119147-ն` առողջացած, 2372-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20812 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 532527 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2302 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 584 նոր դեպք:
Գրանցվել է մահվան 28 դեպք։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 597 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել