HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ՌԴ ՊՆ. Արցախ է վերադարձել ևս 778 բնակիչ

Ռուս խաղաղապահները  ուղեկցել են Հայաստանի Հանրապետությունից Արցախ վերադարձող քաղաքացիներին, որոնք պատերազմի պատճառով ժամանակավորապես ՀՀ-ում էին: 

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 778 մարդ: Ավտոբուսների տեղաշարժը ուղեկցում էին ռուսական խաղաղապահ զորախմբի պարեկներն ու ռազմական ոստիկանությունը:

«Ռուս խաղաղապահները իրավիճակի ամենօրյա մոնիտորինգ և վերահսկողություն են իրականացնում հրադադարի ռեժիմի պահպանման համար 23 դիտարկման կետերում: Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը դեպի իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները»,- նշում է Ռուաստանի պաշտպանության նախարարությունը:

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ հրադադարից հետո իրենց մշտական բնակության վայրեր են վերադարձել 34,5 հազար արցախցիներ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցվեցին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին հանձնեց Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։

Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնաց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Լուսանկարը РИА Новости / Максим Блинов

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter