
Քաղաքացիական անհնազանդությունների հետևանքով մետրոն փակ է
Արդեն մեկ ժամ է Երևանի մետրոպոլիտենը դադարեցրել է աշխատանքը: Պատճառը ժամը 12:00-ից սկսված քաղաքացիական անհնազանդության ակցիաներն են: Այս մասին «Հետքին» հայտնեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:
«Մի խումբ քաղաքացիներ Գործարանային կայարաններում իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի գործունեությունը: Նրանք կանգնել են գնացքի դռների արանքում և չեն թողել գնացքը շարունակի երթևեկը: Թեև բոլորը տարհանվել են, բայց մետրոպոլիտենը փակ է»,- ասաց Խաչատրյանը:
Տաթև Խաչատրյանի փոխանցմամբ՝ մետրոպոլիտենի որևէ կայարան այժմ չի աշխատում, քանի որ դռների դիմաց կան քաղաքացիներ, որոնք սպասում են մետրոն բացվի, որպեսզի վերսկսեն իրենց անհնազանդության ակցիաները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել