HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարորդներին արգելվելու է ընթացքի ժամանակ ծխել․ կկիրառվի 1 տուգանային միավոր

Խորհրդարանը հերթական նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որն ընդունվեց 79 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Ըստ փոփոխությունների` անձնական տրանսպորտային միջոցների վարորդներին արգելվելու է ընթացքի ժամանակ ծխել, ծխելու դեպքում 1 տուգանային միավոր կկիրառվի, ինչպես նաև տուգանք կսահմանվի նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով` 7000 դրամ:

Տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային կանոնները խախտելը կհանգեցնի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկման՝ 1 տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ բոլոր դեպքերում առկայծող փարոսիկների և հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների բռնագրավմամբ:

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter