
Խորհրդարանն ընդունեց 2021-ի բյուջեի նախագիծը. կողմ քվեարկեց միայն «Իմ քայլը»
Խորհրդարանը հերթական նիստում ընդունեց 2021-ի պետական բյուջեի նախագիծը: Այն ընդունվեց 84 կողմ, 14 դեմ ձայների հարաբերակցությամբ: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մինչ քվեարկությունը հայտնել էր, որ դեմ է նախագծին, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չէր մասնակցում նիստին: Հիշեցնենք, որ նախագծով կանխատեսվում է 3.2 տոկոս տնտեսական աճ:
Քվեարկությանը ներկա էր միայն Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը` չնայած Կառավարության ամբողջ կազմը պետք է ներկայացված լինի բյուջեի թե՛ քննարկմանը, թե՛ քվեարկությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել