
«Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Խորհրդարանը հերթական նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության հեղինակած «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: Այն ընդունվեց 99 կողմ, 1 դեմ 4 ձայների հարաբերակցությամբ:
Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը` հայտնելով, որ այս փուլում կողմ կքվեարկեն, բայց հայտնել են իրենց մտահոգությունները ու հույս ունեն, որ դրանք մինչ երկրորդ ընթերցում կքննարկվեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել