
Կորոնավիրուսային հիվանդության 1174 նոր դեպք է հաստատվել, մահացել է 23 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1174 նոր դեպք, ընդհանուր՝ 145240 դեպք, որոնցից 121882-ն` առողջացած, 2416-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20336 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 539337 թեստավորում: Երեկ կատարվել է 3504 թեստավորում: ԱՆ-ն հայտնում է, որ կա 1350 առողջացած և գրանցվել է 23 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 606 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել