HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Պատերազմին մասնակցած անձանց ուսանող զավակների և ուսանողների ուսման վարձերը կփոխհատուցվեն 

Պատերազմի ընթացքում մարտական գործողություններին մասնակցած անձանց ուսանող զավակների, ուսանողների և ուսանող ամուսնու ուսման վարձերը կփոխհատուցվեն: Որոշումն ընդունվեց Կառավարության դեկտեմբերի 10-ի նիստում:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խոսքով՝ գործադիրը կփոխհատուցի 1-ին կիսամյակի համար նախատեսված ուսման վարձը 100 %-ով:

«Եթե որևէ ուսանող արդեն իսկ վճարած լինի 1-ին կիսամյակի ուսման վարձը, այդ չափով կստանա հաջորդ կիսամյակի համար»,- հայտնեց նախարարը:

Հիշեցնենք, որ դեռ Կառավարության նախորդ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր աջակցության ծրագրի մասին՝ նշելով, որ ուսման վարձի հետ կապված որևէ խնդիր չպետք է առաջանա:

Այն ուսանողները, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար ստացել են պետության կողմից ուսման վարձի մասնակի փոխհատուցում, սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցում կտրամադրվի կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի չափով:

Մասնակի կամ ամբողջությամբ 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձը վճարած ուսանողների դեպքում այդ չափով կատարված վճարումը կհամարվի 2020-2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի դիմաց կատարված վճարում:

Մարտական գործողություններին մասնակցությունը զինված ուժերի կազմում հավաստվում է Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ ծառայության՝ քաղաքացու զիվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման կողմից տրամադրված տեղեկանքի միջոցով կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշմամբ, իսկ այլ զորքերի կազմում՝ համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի միջոցով՝ դիմում ներկայացնելուց հետո երեքշաբաթյա ժամկետում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter