HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռուս խաղաղապահներն իրենց դիտակետերը պաշտպանական կառույցներով են ամրացրել

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի դիտարկման կետերը համալրվեն են ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մոտակայքում շրջանաձև դիտարկում կատարելու համար։ Այս մասին ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։

Ռուսական բլոկպոստերը համալրվել են ГНТ-2 և ГНТ-3 տեսակի գաբիոններով (ցանց՝ լցոնված քարերով)։ Այդ սարքավորումը ապահովում է ռուսական խաղաղապահ զորախմբի տվյալ բլոկպոստի ամբողջական պաշտպանությունը հրաձգային զենքերից և բեկորներից։

Այդ ենթակառուցվածքն իր մեջ ներառում է նաև անձնակազմի ապրելու համար երկու շարժական մոդուլ, բլոկ-մոդուլ՝ ճաշ պատրաստելու և ուտելու համար, ինչպես նաև տրանսպորտատեխնոլոգիակա բլոկ-մոդուլ, որն ապահովված է մշտական էլեկտրաէներգիա մատակարարելու սարքավորումներով, նշում է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցվեցին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին հանձնեց Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։

Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնաց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter