HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Խաղաղապահները դպրոցական իրեր են տրամադրել Մարտակերտի թիվ 1 դպրոցին և հատուկ դաս անցկացրել

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները հումանիտար ակցիա են իրականացրել Արցախի Մարտակերտ քաղաքի թիվ 1 դպրոցոմ՝ աշակերտներին տրամադրելով՝ դպրոցական պայուսակներ, գրենական  պիտույքներ և դպորցական այլ իրեր։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Միաժամանակ ռուս խաղաղապահները «Խաղաղապահի դաս» են անցկացրել, որի ընթացքում բացատրել են խաղաղապահ առաքելության առանձնահատկություններն ու անվտանգության հիմնական պահանջները։

Նրանք նաև ցուցադրել են դիտարկման կետերում իրենց ծառայությունը տանող զինվորների հանդերձանքի, ինչպես նաև սակրավորների պաշտպանական հագուստների օրինակներ, և ИМП-С2 ու ИНВУ-3М տեսակի ականազերծման սարքեր։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցվեցին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին հանձնեց Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։

Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնաց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter