HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՀԿ. Եվրոպայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշները գրեթե կրկնակի աճել են

Վերջին 6 շաբաթների ընթացքում Եվրոպայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշները գրեթե կրկնակի աճել են։ Այդպիսի տվյալներ է ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մարիա վան Քերքհովենը։ Ընդ որում, Եվրոպայում վարակման ցուցանիշները գնալով նվազում են։ Քերքհովեի խոսքերով՝ նույն ժամանակահատվածում ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն աճել են 60 %-ով։

Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում Գերմանիայում հաստատվել է կորոնավիրուսի 20 200 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ, այդ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 320 716-ի, իսկ մահացել է 21 787 մարդ, որից 321-ը վերջին մեկ օրվա ընթացքում։ Ապաքինվածների թիվը գերազանցել է 967 900-ը։ Գերմանիայում կորոնավիրուսի վերարտադրության ինդեքսը (R) կազմում է 1,11, ինչն էականորեն ավելացել է՝ համեմատելով նախորդ օրվա ցուցանիշի հետ (1,03)։ Այս ցուցանիշը նշանակում է , որ կորոնավիրուսով վարակված 100 հիվանդներ վարակում են 111 առողջ մարդկանց։

Դեկտեմբերի 12-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 28 137 մարդու մոտ։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 2 625 848-ի։ Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներով՝ 46 453 մարդ մահացել է, իսկ 2,08 միլիոնը՝ ապաքինվել։ 

Դեկտեմբերի 13-ի դրությամբ Ուկրաինայում, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է կորոնավիրուսի 894 215 դեպք (վերջին մեկ օրվա գրանցված դեպքերի թիվը կազմում է 9 176)։ Մահացել է 15 154 մարդ, իսկ ապաքինվել՝ 501 564-ը։ Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալներով՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել են Կիևում, Խարկովի և Օդեսսայի մարզերում, ամենաքիչ դեպքերը՝ Կիրովոգրադի մարզում։

Լուսանկարը՝ Michael Probst/AP Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter