
Գրանցվել է կորոնավիրուսի 1013 նոր դեպք. մահացել է 24 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 1013-ով՝ ընդհանուր կազմելով 148 325: Նախօրեին կատարվել է 3119 թեստավորում (ընդհանուր՝ 548 359): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 24 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 2486 է:
Առողջացել է ևս 648 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 125 169-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 20 053 քաղաքացի:
Նախօրեին արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 617 է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել