Երևանում վայրէջք կկատարի հայ գերիներին տեղափոխող օդանավը
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ րոպեներ հետո Երևանում վայրէջք կկատարի հայրենիք վերադարձող չորս տասնյակից ավելի հայ գերիներին տեղափոխող օդանավը:
Նրանց Արայիկ Հարությունյանը դիմավորելու է անձամբ՝ հարազատների հետ միասին:
«Այս ծանր օրերին, երբ ահեղ պատերազմի հետևանքով ունեցած կորստի ցավից ու դառնությունից մեր ժողովուրդը փորձում է կրկին ուղղել իր մեջքը, երբեմն նաև լուսավոր կետեր են նշմարվում, որոնք մեզ ապրելու, նորից ամեն ինչ կառուցելու հույս ու հավատ են ներշնչում: Րոպեներ հետո Երևանում վայրէջք կկատարի հայրենիք վերադարձող մեր չորս տասնյակից ավելի գերիներին տեղափոխող օդանավը: Նրանց կդիմավորեմ անձամբ՝ հարազատների հետ միասին:
Անհայտ կորած մեր բոլոր հայրենակիցների ճակատագրերի պարզումը, ողջ մնացած բոլոր զինծառայողներին ու քաղաքացիներին վերադարձնելը, զոհվածների մարմինները գտնելն ու հարազատներին փոխանցելը շարունակում են մնալ մեր օրակարգի ամենահրատապ հումանիտար հարցերը»,- գրել է Արցախի նախագահը իր ֆեյսբուքյան էջում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել