HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Զինհաշմանդամների պրոթեզավորումն անհատական է լինելու. երկու տարի անց պրոթեզավորելու լուրերն ապատեղեկատվություն են

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հաճախ տարատեսակ գրառումներ և մեկնաբանություններ են լինում սեպտեմբերի 27-ին արցախաադրբեջանական համակարտության գոտում սկսված պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած զինծառայողների և կամավորների պրոթեազորման մասին։

«Ոմանք ասում են, որ վիրավոր զինվորների պրոթեզավորումը 2 տարի հետո պետք է սկսվի», «2 թևերը կտրած զինվորին էլ էին ասել 2 տարի հետո նոր հերթդ կհասնի»։ Օրեր առաջ նման գրառումներ և մեկնաբանություններ կային սոցիալական ցանցում։

Զինծառայողների պրոթեզավորումն ապահովելու է Աշխատանք և սոցիալական հարցերի նախարարությունը։

Նախարարությունից «Հետքին» հայտնեցին, որ հաշմանդամ դարձած զինծառայողների պրոթեզավորման գործընթացի սկսման համար հստակ ժամկետներ չեն սահմանվել։ Իսկ երկու տարի հետ պրոթեզավորում կատարելու լուրերն ապատեղեկատվություն են։ Նախարարությունից վստահեցրեցին, որ պրոթեզավորումը անհատական է լինելու՝ կախված նրանից, թե որքան ժամանակ կպահանջվի զինծառայողի վնասվածքի վերականգման համար։

Ընթերցեք նաև 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter