HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանից վերադարձվածների թվում է նաև բերդավանցի Կարեն Ղազարյանը

Դեկտեմբերի 14-ին Ադրբեջանից Հայաստան տեղափոխված ռազմագերիների և պահվող անձանց թվում է եղել նաև բերդավանցի Կարեն Ղազարյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Հիշեցնենք, որ Կարեն Ղազարյանը Ադրբեջանում էր գտնվում 2018 թվականի հուլիսի 15-ից։ Ադրբեջանը նրան որպես դիվերսանտ էր ներկայացրել, սակայն իրականում Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ էր՝ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղից։ Նրա ծնողները համոզված էին, որ Կարենին ադրբեջանցիներն առևանգել էին։

Ադրբեջանում 2019 թվականի փետրվարին Կարեն Ղազարյանը շինծու մեղադրանքով դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման այն բանի համար, որ իբրև թե պլանավորել է ահաբեկչական գործողություններ իրականացնել Ադրբեջանի տարածքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter