ՔԿ ծառայողները կատարել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ 44 ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց մասնակցությամբ
Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ Քննչական կոմիտեի ծառայողները ներկա են գտնվել 14.12.2020թ. Հայաստանի Հանրապետություն տեղափոխված 44 ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց դիմավորմանը «Էրեբունի» օդանավակայում, որից հետո վերջիններիս մասնակցությամբ կատարել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, մասնավորապես՝ հարցաքննություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել