HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ը Թուրքիայում կհայտարարվի պարետային ժամ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ամանորյա տոների ժամանակ՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ը երկրում կհայտարարվի պարետային ժամը, որը կգործի երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 05:00-ն։ Այդ մասին գրում է Daily Sabah-ը։

«Շնորհիվ ավելի վաղ ընդունված միջոցների, համեմատելով մյուս երկրների հետ՝ մենք տեսնում ենք Covid-19-ով հիվանդների և մահացության դեպքերի լուրջ նվազում»,- նշել է Էրդողանը, որի խոսքերը մեջբերել է թուրքական պարբերականը։

Նոյեմբերի 21-ից Թուրքիայում հայտարարվել է պարետային ժամ, որը գործում է միայն հանգստյան օրերին։ Ի սկզբանե սահմանափակումները տարածվում էին միայն երեկոյի և գիշերվա վրա, սակայն նոյեմբերի 30-ից պարետային ժամը գործում է ողջ հանգստյան օրերին։ Իրավախախտների համար սահմանվել է տուգանք։

Հանգստյան օրերին Թուրքիայում պարետային ժամի հայտարարումից հետո, երկրի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պարետային ժամը չի տարածվի զբոսաշրջիկների վրա։ Դեռևս թուրքական իշխանությունները չեն հստակեցրել՝ արդյոք այս անգամ ևս զբոսաշրջիկներին կթույլատրվի ամանորյա տոների ժամանակ չպահպանել պարետային ժամը։

Ամանորյա տոներին պարետային ժամի մասին հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Թուրքիայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 229 մարդ, ինչն ամենաբարձր ցուցանիշն է այդ երկրում՝ կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր։

Թուրքիայում, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 1,8 միլիոն դեպք։ Ներկայում երկրում կորոնավիրուսով հիվանդ է ավելի քան 216 հազար մարդ, մահացել է շուրջ 16 հազարը։ 1,6 միլիոն մարդ էլ ապաքինվել է։

Լուսանկարը՝ halaltravelstyle.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter