HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանը սահմանային նոր ուղեկալ է կառուցում Ադրբեջանի սահմանին

Առաջիկայում Դավիթ Գարեջայի վանական համալիրի տարածքում, որը գտնվում է վրաց-ադրբեջանական սահմանին, կավարտվի սահմանային ուղեկալի կառուցումը, որը համապատասխանելու է ժամանակակից չափանիշներին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վախթանգ Գոմելաուրին։

Նրա խոսքերով՝ սահմանային ոստիկանական ուղեկալը կառուցվում է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գրասենյակի (DTRA) աջակցությամբ։

Դավիթ Գարեջայի վանական համալիրը կռվախնձոր է Վրաստանի և Ադրբեջանի միջև։ Համալիրը բաղկացած է ժայռափոր 20 վանքերից և ընդգրկում է Վրաստանի երեք շրջանների տարածքները՝ Գարդաբանի, Սագարեջոյի և Սիղնաղի։ Համալիրի գլխավոր կոթողը Սուրբ Դավիթ Գարեջայի վանքն է, որը գտնվում է Ադրբեջանը և Վրաստանը բաժանող լեռան հյուսիսային լանջին։

Քանի որ վանական համալիրը գտնվում է երկու երկրների սահմանագծին, ԽՍՀՄ փլուզումից հետո երկու երկրները վիճարկում են վանական համալիրի պատկանելիության հարցը: Մի քանի անգամ եղել են դեպքեր, երբ ադրբեջանցի սահմանապահներն արգելել են վրացի զբոսաշրջիկներին այցելել Գարեջայի մայրավանք: Ադրբեջանական կողմը գտնում է, որ հուշարձանը Կովկասյան Ալբանիայի (Աղվանք) մշակութային ժառանգության մաս է և որևէ առնչություն չունի վրացիների հետ: Հատկանշական է, որ բարձունքը, որի վրա համալիրն է, Ադրբեջանի համար ունի ռազմավարական նշանակություն, ինչով էլ պայմանավորված է պատմական հուշարձանի խնդրի քաղաքական ենթատեքստը:

Լուսանկարը՝ Wikimedia Commons-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter