HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանը երեք հարց է հղել Արարատ Միրզոյանին

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը բաց նամակ է հղել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Նամակում Օհանյանը մի քանի հարց է հղել օրենսդիր մարմնի ղեկավարին․

«Պարո’ն Միրզոյան, մենք խորհրդարանային կառավարման պետություն ենք, իսկ Դո’ւք՝ խորհրդարանի ղեկավար, մասնագիտությամբ՝ պատմաբան։

Այսօր Սյունիքում գծվում են մեր պետության սահմանները՝ ըստ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ խորհրդային միության սահմանների նշագծումներով։

Ինձ մոտ հարց է առաջանում․

1․Դուք ընդունո՞ւմ եք արդեն ավելի քան 30 տարի գոյություն չունեցող խորհրդային միության սահմանները․ կարծում եմ, պատմությունից տեղյակ եք՝ ինչպես հայկական Արցախը Ստալինի հրամանով 1921 թ․ բռնակցվեց խորհրդային Ադրբեջանին։

2․ Եթե ընդունում եք խորհրդային միության սահմանները, ապա ընդունում եք Արցախը՝ որպես Ադրբեջանի մա՞ս։

3․ Չե՞ք կարծում, որ պետությունը 32 տարի հետ տանելով, հայ ժողովրդի ազատագրական պայքարը, Արցախյան գոյամարտը «առ ոչինչ» դարձնելով՝ Դուք Ձեզ մասնակից եք դարձնում նորանկախ Հայաստանի պատմության ոչնչացմանը և քաղաքակիրթ աշխարհում Հայաստան պետության «իզգոյացմանն» առհասարակ»։

Մեկնաբանություններ (2)

Շուշանիկ
Պարոն նախկին նախարարը ժամանակին իր ղեկավարների հետ 1994 թվականի հաղթանակով կապիտուլյացիայի պայմանագրի մասին կմտածեր, իսկ հիմա արդեն ուշ է, իբրև թե մտահոգ ձևանալը: Լրիվ խառնել եք իրար, հիմա ինչ եք ուզում: Իշխանությունն իմ ու քո մի արեք, համախմբվեք ընդհանուր գաղափարի շուրջ և պայքարեք Հայաստան աշխարհի համար: Գեթ մեկ անգամ եղեք ՄԱՐԴ, ոչ թե ի պաշտոնե...
Արեգ
Պարոն Սեյրան Օհանյանը, որ այդպես լավ գրել գիտի, պետք է նաեւ իմանա, որ Սյունիքի սահմանի այդ հատվածը գրավված տարածքներին է հարում եւ ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի կամ ներկայումս մնացած Արցախի տարածքի հետ: 1994թվից հետո բոլոր բանակցային խոսակցություններում գրավված տարածքները պետք է վերադարձվեին: Հիմա ո՞ր տարիների հիման վրա է պարոն Օհանյանը առաջարկում սահման գծել - որոշել: Թե ուզում է հետ գնալ մինչ սովետական կամ Ռուսական կայսրության սահմանների՞ն: Պետական այր է եղել, բայց զբաղված է դեմագոգիայով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter