HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բրիտանացի բժիշկները հրապարակել են հետքովիդային ախտանիշները

Մեծ Բրիտանիայի առողջության և կլինիկական կատարելագործման ազգային ինստիտուտը (NICE) հրապարակել է հետքովիդային համախտանիշի բուժման պաշտոնական ուղեցույցը, որտեղ թվարկված են այն ախտանիշները, որոնք կարող են ի հայտ գալ COVID-19-ից ապաքինված պացիենտների մոտ։

Բացի ընդհանուր ախտանշաններից, ինչպիսին են հոգնածությունը և բարձր ջերմությունը, մասնագետներն առանձնացրել են նաև կոգնիտիվ խանգարումները, գլխացավը, մարմնի տարբեր հատվածներում ծակոցները, վերջույթների թմրածությունը, ինչպես նաև քնի խանգարումը։

Զեկույցում նշվում է, որ բոլոր այն պացիենտները, որոնք կորոնավիրուսով հիվանդ են եղել բավական երկար ժամանակ, փորի շրջանում կարող են ունենալ ցավեր, սրտխառնոց, փորլուծություն և անորեքսիա։ Հիվանդությունը ազդում է նաև պացիենտի հոգեկան վիճակի վրա և կարող է դեպրեսիա և անհանգստության զգացում առաջացնել։

Հարվածի տակ է գտնվում նաև սրտանոթային համակարգը։ Ապաքինված պացիենտները բժշկի են դիմում սրտխփոցի և սրտի շրջանում ցավերի գանգատներով։ Առավել քիչ տարածված ախտանշաններից են մաշկային հիվանդությունները, ինչպես օրինակ ցանը։

Մասնագետները նշում են, որ իրենց խորհուրդները մշակվել են կորոնավիրուսից ապաքինված պացիենտների խնամքի կազմակերպման բարելավման, ինչպես նաև բժշկական անձնակազմի որակավորման բարձրացման համար, որոնք ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացում։

Լուսանկարը՝ РИА Новости / Илья Питалев

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter