
Եռաբլուրում (լուսանկարներ)
Դեկտեմբերի 19-ին լրանում է Արցախում ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը, և այս կապակցությամբ այսօրվանից Հայաստանի Հանրապետությունում եռօրյա սուգ է հայտարարվել։
Հանրապետության հրապարակից 13։00-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասնակցությամբ մեկնարկեց սգո և հիշատակի երթը դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն, որտեղ հավաքվել էին նաև բազմաթիվ մարդիկ՝ ազատամարտիկներ, արցախյան պատերազմում զոհվածների հարազատներ, որպեսզի թույլ չտային Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։ Մթնոլորտն այնքան լարված էր, որ նույնիսկ քաշքշուկ տեղի ունեցավ քաղաքացիների ու ոստիկանների միջև։
Այնուամենայնիվ, ոստիկանների և անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ վարչապետն, ի վերջո, հասավ զինվորական պանթեոն։
Լուսանկարներն արվել են այն ժամանակ, երբ մթնոլորտն արդեն իսկ հանդարտված էր։
Մեկնաբանել