
ՊՆ․ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրի անվտանգությունը կապահովեն ռուս սահմանապահները
Հայաստանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հաղորդագրություն է տարածել Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վերաբերյալ, որն ըստ ՊՆ-ի՝ որոշ տեղերում անցնում է «վիճելի տարածքով»։ ՊՆ հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է հետևյալը․
«Սյունիքի մարզի՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով:
1․ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։
2․ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։
3․ Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից:
Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ:
Առաջիկա օրերին կտրվեն հավելյալ պարզաբանումներ»։
Լուսանկարը՝ արխիվային / «Հետք»
Մեկնաբանել