Կորոնավիրուսային հիվանդության 652 նոր դեպք է արձանագրվել, մահացել է 14 մարդ
Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 153825 դեպք, որոնցից 132532-ն` առողջացած, 2630-ը` մահվան ելքով:
Մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 652 նոր դեպք՝ կատարված 2563 թեստավորումից: Կա 601 առողջացած և 14 մահվան դեպք:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18011 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 566746 թեստավորում:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 652 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել