Սննդի միանվագ բաշխում կիրականացվի Կոտայքի և Երևանի անապահով 44 000 բնակչի համար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ սննդի միանվագ բաշխում կիրականացնի Հայաստանի առավել խիտ բնակեցված մարզերից Կոտայքի և Երևանի անապահով 44 000 բնակչի համար, որոնք տուժել են ՔՈՎԻԴ-19 համավարակի սոցալ-տնտեսական հետևանքների պատճառով։
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ օգնություն ստացողների շրջանակը կազմվել է՝ հիմնվելով 2020-ի հուլիս և օգոստոս ամիսներին իրականացված պարենային անվտանգության գնահատման արդյունքների վրա։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կամավորների խմբերն ընտանիքների համար նախատեսված փաթեթների պատրաստման աշխատանքներն արդեն սկսել են (կամավորական աշխատանքներին միանալու համար զանգահարել 077 77 90 85 հեռախոսահամարով)։
Սննդի բաշխման մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել